Գլխավոր » Իրան, Լրահոս

Իրանի նախագահ .«Տարածաշրջանը պետք է դարձնել անվտանգ և բարեկեցիկ»

Սեպտեմբեր 16, 2010թ. 14:30

28Հայաստանն ու Իրանն ունեն խորը և պատմական հարաբերություններ, երկու երկրները երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ճանապարհը հստակ ուղենշել են և շարժվում են այդ ճանապարհով: Իրանը տարբեր ոլորտներում կաջակցի հայ-իրանական հարաճուն հարաբերությունների զարգացմանը:

ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Իրանի նախագահը, խոսելով տարածաշրջանային խնդիրներից, նշել է, որ տարածաշրջանի ժողովուրդները կարող են լուծել առկա խնդիրները և տարածաշրջանը դարձնել առավել անվտանգ և բարեկեցիկ:

Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին է փոխանցել ՀՀ Նախագահի ողջույնները և նշել, որ այսօր Հայաստանի և Իրանի միջև առկա փոխադարձ վստահությունը կարող է հիմք հանդիսանալ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:


Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն