Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Վարչապետը մասնակցել է «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը

Սեպտեմբեր 16, 2010թ. 14:43

3 Frutfull 16.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ համաժողովի բացմանը, որն անցկացվում  է 2010 թ. սեպտեմբերի 16-17-ը։  2005 թ. ի վեր Երևանում անցկացվող ամենամյա համաժողովի նպատակն է բիզնես նախագծերի  բացահայտման, նպատակաուղղման, զարգացման և օժանդակության միջոցով նպաստել Հայաստանում ֆերմերային ու սննդի վերամշակման շուկաների ոլորտի զարգացմանը և գյուղական համայնքների բարգավաճմանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես նշել է. ««Ֆրութֆուլ Արմենիա» ագրոֆորումը տարեցտարի դառնում է ավելի հետաքրքիր. ավելանում է մասնակիցների քանակը, և բարձրանում է հարցերի քննարկման պրոֆեսիոնալիզմը։ Այն էապես նպաստում է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, քանի որ հնարավորություն ենք ունենում համատեղ քննարկել կուտակված պրոբլեմները, ինչպես նաև ծանոթանալ լավագույն միջազգային փորձին և մտքերի փոխանակում կազմակերպել։ Արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ նաև երիտասարդ հետազոտողների ուշադրությունն ենք հրավիրում գյուղատնտեսության զարգացման խնդիրների վրա։ Նրանց հետաքրքրական ու նորույթ պարունակող առաջարկները կարող են խթանել բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում և նոր բիզնես ծրագրերի ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս ագրոֆորումի շրջանակներում համախմբել գիտականստեղծագործական ներուժը»։

Իր ելույթում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ռազմավարական հայեցակարգի հիմնադրույթները։

«Ֆրութֆուլ Արմենիա» վեցերորդ միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին։ Հրավիրվածների թվում են հեղինակավոր խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ ու մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից, Ավստրալիայից և այլ երկրներից։ Հիմնական թեման երեք բաղադրիչների` որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության ու արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման միջոցով հայկական գինու ճանաչելի ապրանքանիշի` բրենդի ստեղծման հնարավորության քննարկումն է։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ` աշխարհի հանրահայտ գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն