«Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ պահպանման
Սեպտեմբեր 16, 2010թ. 14:48
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի բերդ» հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի սահմանման, կառավարությունը որոշել է ստեղծել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց – «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, հաստատել դրա կանոնադրությունը, սահմանների և տարածքների նկարագրությունը։ Արգելոցը գտնվում է Լոռու մարզի Լոռի բերդ գյուղական համայնքի վարչական տարածքում, որտեղ արգելվում է տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը, օգտակար հանածոների մշակումը, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, թունաքիմիկատների օգտագործումը և այլն։












