Գլխավոր » Ադրբեջան, Իրան, Լրահոս

Ադրբեջանը թմրամիջոցների տարանցման երկիր

Սեպտեմբեր 16, 2010թ. 15:40

«Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում մեզ անհանգստացնում է այն խնդիրը, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի»,- այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի սահմանապահների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, խոսելով որոշ հարևան երկրներում թմրամոլների քանակի ավելացման խնդրի մասին, հայտարարել է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը:

Իրանցի գեներալը նաև նշել է, որ ադրբեջանական սահմանից հաճախակի գրանցվել է նաև մարդկանց ապօրինի տեղաշարժ և նկատել, որ երկու կողմերը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրեն, որ սահմաններում անօրինական միջադեպեր տեղի չունենան:


Դիտել Ադրբեջան, Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն