Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին

Սեպտեմբեր 16, 2010թ. 16:30

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին`Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով պարոն Բոժկոյի դերը եւ ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ նաեւ որպես հայագետ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել պարոն Բոժկոյին հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամը` իր գործունեությամբ նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը:

Դեսպան Բոժկոն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ մի շարք ոլորտներում`տնտեսական, մշակութային, նաեւ ապակենտրոնացված համագործակցության, նոր լիցք եւ զարգացման աշխույժ դինամիկա է նկատվում, ինչը հնարավորություն կընձեռի մոտ ապագայում որակապես նոր աստիճանի հասցնել երկկողմ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն Նախագահ Սարգսյանին է փոխանցել Նախագահ Յանուկովիչի հրավերը` պաշտոնական այց կատարելու Ուկրաինա:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն