Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Սկզբունքային սխալ ենք համարում ՀԱԿ-ի առաջարկած բանաձևի նախագիծը

Սեպտեմբեր 17, 2010թ. 13:23

waomԱրձագանքելով Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագծին, որն առաջարկվում է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ.

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նշում է.

– ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունն է;

– ղարաբաղյան հարցի առնչությամբ միջնորդության այլ ձևաչափ, այդ թվում ՄԱԿ-ը պետք է խստորեն բացառել. ձևաչափի փոփոխումը հակասում է Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքական կուրսին;

– ղարաբաղյան հարցը այլ միջազգային ատյաններ տեղափոխելու Հայաստանի ցանկացած նմանատիպ փորձ հնարավորություն է տալու Ադրբեջանին` շարունակելու համախագահության ֆորմատից շեղված քաղաքական կուրսը (ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձևերի ներկայացման, այնպես էլ հակահայկական վարքագծով հայտնի ԻԿԿ-ին, ՎՈՒԱՄ-ին կամ Թուրքիային միջնորդ դարձնելու փորձերով):

Հաշվի առնելով նշված հանգամանքները, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը սկզբունքային սխալ է համարում ՀԱԿ-ի առաջարկությունը և կոչ անում նմանատիպ նախաձեռնությունները ներկայացնել միայն ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին

Վահան Դիլանյան
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ
ArmAr.am


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն