Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ

Սեպտեմբեր 17, 2010թ. 16:20

Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան և ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում են, որ ս.թ.
սեպտեմբերի 18-ին ՀՀ Խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատի դահլիճում կմեկնարկեի
Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ – 2010» առաջին մրցաշարը:

Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան/ԱԹԱ/: ՎիվաՍել-ՄՏՍ-ը
ստանձնել է մրցաշարի հովանավորությունը:
Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը:
Մրցաշարին կմասնակցի լրագրողական ֆուտբոլային 8 թիմ:

Մրցաշարի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Հաղթող թիմը
կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ – 2010» գավաթով եւ պատվոգրով, երկրորդ և երրորդ տեղեր
զբաղեցրած թիմերը ևս կստատան գավաթներ:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումների կազմակերպման մեծ փորձ: Սկսած 2000 թվականից
կազմակերպել է մրցաշարեր ՀՀ-ում. արտասահմանյան դեսպանատների /Քաղաքակրթությունների
երկխոսության գավաթ/, ՀՀ ձեռնարկությունների /Made in Armenia գավաթ/, ՀՀ-ում
հավատագրված բանկերի, ԲՈՒՀ-երի ուսանողների /Լև Յաշինի գավաթ/ թիմերի միջև, անցկացրել է
բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է հանրապետության մանկատներին:
2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան
երկրների լրագրողների մրցաշարեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն