Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Սուրբ Խաչի գմբեթին խաչը պե’տք է տեղադրվեր. թուրքական մամուլի արձագանքները

Սեպտեմբեր 19, 2010թ. 14:00

AxtamarԹուրքական լրատվամիջոցները հեղեղված են Արևմտյան Հայաստանի  Աղթամար կղզու Սուրբ Խաչը եկեղեցում թուրքական իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառման մասին պատմող նյութերով: Հիմնական թեման պտտվում է  թուրքական իշխանությունների դրժած խոստման`  հայոց եկեղեցու գմբեթին Խաչի չտեղադրման շուրջ:

Ըստ թուրքական Haberler-ի, Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն շաբաթ օրը ուղղաթիռով Աղթամար կատարած ստուգայցից հետո ասել է. «Խաչի տեղադրման հետ կապված պաշտոնական որոշում կա, տեղադրումը դա տեխնիկական խնդիր է, որը կպահանջի նվազագույնը 1,5 ամիս»:

«Sunday’s Zaman» պարբերականը գրում է, թե Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելը նույնքան սխալ էր, որքան նոր մզկիթների կառուցման արգելքը եվրոպական մի շարք երկրներում։ Պարբերականում տպագրված է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  փոխնախագահ Հուսեն Չելիքի  հարցազրույցը, ուր վերջինս ասում է. «900-ամյա Սուրբ Խաչ եկեղեցին ունի միեւնույն մեծ նշանակությունը, ինչ որ Եփեսոս ու Պերգամոնը, Չելիքն ասել է, որ խաչը քրիստոնյաների համար այն նշանակությունն ունի, ինչ որ կիսալուսինը մահմեդականների համար։ Ինչպես որ կարեւոր են մեր մզկիթների տարրերը, այնպես եւ խաչը կարեւոր է եկեղեցիների դեպքում։ Այս հարցն այնքան պարզ է, որ պահանջում է մեր սրտակցությունը։ Խաչի չտեղադրելը Սուրբ Խաչի վրա սխալ է այնքան, որքան  մզկիթի վրա կիսալուսին չդնելը։ Խաչի ներկայությունից մենք ոչինչ չենք կորցնում, սակայն նրա բացակայությունից ոչինչ չենք շահում»,- բացատրել է Չելիքը։

Թուրքական մեկ այլ` Hürriyet Daily News & Economic Review պարբերականին տված հարցազրույցում թուրք ճարտարապետ եւ փորձագետ Զաքարիա Միլդանօղլուն հայտարարել է.«Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչի վրա խաչի տեղադրման վեճերը չպետք է նվազեցնեն եկեղեցում կրոնական արարողության նշանակությունը: Ես միշտ ասել եմ, որ խաչը չի կարելի օգտագործել քաղաքականության մեջ: Խաչը պետք է տեղադրվեր վերանորոգումից հետո, բայց այդ հարցն այնքան է քաղաքականացվել երկու կողմերից էլ, որ ամեն ինչ ավարտվեց վեճերով»: Ի դեպ, սույն ճարտարապետը  մասնակցել է Սուրբ Խաչի եկեղեցու վերականգնողական աշխատանքներին:

ArmAr.am


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն