Մեր եկեղեցին մեզ մի տվեք պարտքով
«Մեր եկեղեցին մեզ մի տվեք պարտքով», «Թուրքիա, կատարիր քո միջազգային պարտավորությունները»: Այսօր նման բովանդակությամբ ցուցապաստառներով և «ամոթ» բացականչություններով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ «Մենք» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ բազմամարդ երթ էր կազմակերպվել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքը:
Այն արտահայտում էր հայ ժողովրդի բողոքն ուղղված Արևմտյան Հայաստանի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպված թուրքական նենգ քաղաքական շոուի դեմ:
Ծիծեռնակաբերդում պատարագ է մատուցվել հենց այն պահին, երբ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում սկսվել է թուրքական իշխանությունների կազմակերպած միջոցառումը: Իսկ այս շոուի միակ մասնակիցը Պոլսո Հայոց պատրիարքարանն էր: Ինչպես հայտնի է Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել էին մասնակցել թուրքական կեղծիքին:
ArmAr.am













