Գլխավոր » NKR, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Թուրքիան հայկական մշակութային ժառանգությունը վերածել է քարոզչական միջոցի»

Սեպտեմբեր 19, 2010թ. 16:01

Protest against liturgy in Turkey«Այսօր Հայաստանի երկու տարբեր հատվածներում պատարագ է մատուցվում, մեկը թուրքական կառավարության կողմից կատարվող ձեռնածություն է հայկական ճարտարապետության գոհար Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ երկրորդը տեղի է ունենում այստեղ` Ծիծեռնակաբերդում: Սա հանրահավաք է ու նաև հոգեհանգիստ»,- Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասել է ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել թուրքական իշխանությունների` Արևմտյան Հայաստանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը չտեղադրելու և եկեղեցին որպես քարոզչության միջոց օգտագործելու դեմ:

«Ես պատահական չասացի Հայաստանի տարբեր հատվածներ, մենք մեր հայրենիքը չենք տարբերակում մասերի, դա օտարների խնդիրն է, որ չեն հասկանում, թե ինչու ենք բողոքում ու պահանջում: Օտարի խնդիրը մեծ է, քանի որ նա չի պատկերացնում, որ միջազգային պարտավորություններ ունի, որոնք ասում են, որ Թուրքիան պետք է հարգի քրիստոնյաների մշակութային արժեքներն իր տարածքում և տա այն ժողովրդին ու համայնքին, որին պատկանում է: Սակայն այսօր, Թուրքիան հայկական մշակութային ժառանգությունը վերածում է քարոզչական միջոցի: Դա երբևէ ընդունելի չի կարող չի լինի հայ ժողովրդի համար, և բողոքի այդ ակցիան միաժամանկ ուղերձ է թե թուրք հասարակությանն ու իշխանություններին, և թե միջազգային հանրությանը:»,-ասել է Դեմոյանը:

«Ոչ մի ուժ չի կարող մեզ օտարել մեր մշակութային ժառանգությունից»,-ասել է Դեմոյանը, ապա ավելացրել, որ այսպիսով հայ ժողովուրդն արժանավայել ձևով իր պահանջն է ներկայացնում միջազգային հանրությանը»,-հայտարել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

ArmAr.am


Դիտել NKR, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն