Թշնամին 229 անգամ խախտել է հրադադարը
Սեպտեմբեր 20, 2010թ. 11:40
Սեպտեմբերի 12-ից 18-ը արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 229 դեպք, որոնց արդյունքում հայկական դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է մոտ 2398 փամփուշտ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հակառակորդը օգտագործել է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, մասնավորապես, СВД եւ Սեւ նետ տիպի դիպուկահար հրացաններ, ПК, ДШК եւ УТЁС տիպի գնդացիրներ:
Պաշտպանական Բանակի դիրքապահ ստորաբաժանումների կողմից թշնամուն տրվել է համարժեք պատասխան:
ArmAr.am
Թեգեր` ДШК եւ УТЁС տիպի գնդացիրներ, ПК, СВД եւ Սեւ նետ տիպի դիպուկահար հրացաններ, թշնամի, ԼՂՀ պաշտպանության բանակ












