Քլինթոնը Իրանի ժողովրդին կոչ է արել մերժել զինվորականների իշխանությունը
Սեպտեմբեր 20, 2010թ. 12:36
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իրանի ժողովրդին կոչ է արել մերժել Իրանի զինվորականների իշխանության եւ ուժի ընդլայնումը։
ABC հեռուստաընկերության This Week ծրագրում Քլինթոնն ասել է, թե Միացյալ Նահանգներին գնալով ավելի է մտահոգում Իրանում ուժայինների ազդեցության ընդլայնումը։
BBC-ի փոխանցմամբ` Քլինթոնն ասել է, թե անցած նախագահական ընտրություններն այնքան էին կեղծված, որ ժողովրդավարական իշխանության բացակայության պայմաններում Իրանի իշխանությունները աջակցության համար ավելի հաճախ են դիմում բանակին։
ԱՄՆ-ի պետքարտուղարի այս գնահատականները հնչեցին Իրանի նախագահի Նյու Յորք կատարելիք այցի նախաշեմին, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:












