«Ես հպարտ եմ`հարգելով Հայաստանի հարուստ մշակույթը»
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 19-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում են ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայությունից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես, ասված է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Միացյալ նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Ես անմիջականորեն եմ արժանացել հայ ժողովրդի հյուրընկալությանը, երբ այս տարվա հուլիսի սկզբներին այցելեցի Հայաստան: Ես պատիվ եմ ունեցել Մեր անկախության օրը այցելել Հայաստան և ես հպարտ եմ եղել հարգել Հայաստանի հարուստ մշակույթը:
Հայազգի ամերիկացիները այս տարիների ընթացքում մեծ ներդրում են ունեցել Միացյալ նահանգների և Հայաստանի միջև կապերի խորացման հարցում: Մենք պատրաստ ենք շարունակել ու ամրապնդել մեր համագործակցությունը և կառուցել խոստումնալից ապագա մեր քաղաքացիների համար:
Ես Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ անվտանգ ու երջանիկ անկախության օր, թող խաղաղություն ու բարգավաճում լինի Ձեզ համար առաջիկա տարիներին»:












