2009 թ.-ի վերջին զորակոչը հեկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին
Սեպտեմբեր 26, 2009թ. 14:22
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն` 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Armar.am












