Տեղի կունենա դասական երաժշտության չորրորդ փառատոնը
«Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Բացառիկ հովանավորությամբ ներկայացնում է «Վերադարձի» Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը:
Հայաստանի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շարունակական հոգածության և աջակցության շնորհիվ արդեն ավանդական դարձած Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող աշխարհահռչակ մեր հայրենակիցներին,առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:
Սեպտեմբերի 22-ին, ժ.12.00-ին ՙԳոլդեն Թուլիփ Երևան՚ Հյուրանոցի ՙՕվալ՚ սրահում տեղի կունենա ՙՎերադարձի՚ Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ՙՎերադարձի՚ Փառատոնի համերգային ծրագրերի, մասնակիցների մասին կխոսեն Փառատոնի հիմնադիրներ ՙԱրվեստների Պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, ՙԱրվեստների Պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը: Ասուլիսին ներկա կգտնվեն նաև Փառատոնի հանդիսավոր բացման համերգի մասնակիցներ՝ շվեյցարաբնակ հանրահայտ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, դաշնակահարուհի Աննա Մանդալյանը:
Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Երևանում:1990-1995թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆ.Մ.Հարությունյանի դաս.), այնուհետև շարունակել է ուսումը ասպիրանտուրայում (պրոֆ.Գ.Գասպարյանի դաս.): 1996-ից հանդես է եկել Ազգային օպերայի թատրոնում՝ հանդես գալով մի շարք դերերգերով (Փառանձեմ,Կարմեն, Պոլինա,Ադալջիզա և այլն): Բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է.ՙԳրան Պրի՚՝ (Մարիա Կալլաս,Աթենք), ՙՄոնտսերրատ Կաբալյե՚ (Անդորրա) ,Վ.Բելինիի անվան միջազգային մրցույթ և այլն: Մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, հանդես է եկել օպերային դերերգերի կատարմամբ բազմաթիվ օպերային թատրոններում՝ հռչակավոր երաժիշտներ Մ.Կաբալյեի, Խ.Կուռայի, Ս.Գասդիայի,այլ հանրահայտ կատարողների հետ: Նրա երկացանկն ընդգրկուն է. կամերային ստեղծագործություններից մինչև օպերային բարդագույն մեներգեր (Կարմեն, Շարլոտ, Օլգա, Ռոզինա, Կերուբինո և այլն): Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ հանրահռչակ ձայնագրման ստուդիաներում, նկարահանվել է ՙՆորմա՚ ֆիլմ-օպերայում:
ՙՎերադարձի՚ Փառատոնին Վարդուհի Խաչատրյանը կմասնակցի առաջին անգամ՝ ներկայացնելով տարբեր դարաշրջանների ստեղծագործություններ (տղամարդու և կնոջ կատարման համար գրված դերերգեր):
Դաշնակահարուհի Աննա Մանդալյանը ծնվել է Երևանում:1983-ին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆ.Վ.Սարգսյանի դաս.): Աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, Ռ.Մելիքյանի անվ.երաժշտական ուսումնարանում,ապա կոնսերվատորիայի օպերային ստուդիայում:Մասնակցել է ավելի քան 12 օպերային բեմադրությունների: 1988-ից աշխատում է ԵՊԿ կոնցերտմայստերական նախապատրաստության ամբիոնում:Ունի դոցենտի կոչում: Որպես նվագակցող բազմաթիվ ելույթներ է ունեցել մի շարք եվրոպական հեղինակավոր բեմերում, մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների Իսպանիայում, Ռուսաստանում, Հունաստանում, Նորվեգիայում և այլուր: Հանդիսանում է մի շարք հայկական, արևմտաեվրոպական և ամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործությու
նների առաջին կատարողը:
Սեպտեմբերի 22-ին, ժ.19.00-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը ՙՕպերային դիմակներ՚ համերգով կմեկնարկի ՙՎերադարձի՚ Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը: Փառատոնը հայ հանդիսատեսին կներկայանա 7 համերգից բաղկացած համերգաշարով և կավարտի աշխատանքը հոկտեմբերի 17-ին:
Փառատոնի Բացառիկ Հովանավոր` ՎիվաՍԵլ-ՄՏՍ ընկերություն:
Տեղեկությունների և հավատարմագրման համար դիմել
547242
www.returnfestival.am
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆ
ԾՐԱԳԻՐ
ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀՈՎԱՆԱՎՈՐ՝ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
22.09.2010
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն
Փառատոնի հանդիսավոր բացում
ՙՕպերային դիմակներ՚
Վարդուհի Խաչատրյան, մեցցո-սոպրանո(Շվեյցարիա)
Աննա Մանդալյան,դաշնամուր
29.09.2010
Արամ Խաչատրյան Համերգասրահ
01.10.2010
Գյումրիի Արվեստի Ակադեմիա
Դաշնամուրային երաժշտության երեկո
Վահագն Պապյան(Իսրայել)
06.10.2010
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն
Բրամս-Տրիո Կառլսրուե(Գերմանիա)
Անի Աղաբեկյան,ջութակ
Ռայնհարդ Արմլեդեր,թավջութակ
Դագմար Հարթման,դաշնամուր
12.10.2010
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն
13.10.2010
Վանաձորի Երաժշտական Ուսումնարան
Դմիտրի Բորոդաև,կիթառ(Ռուսաստանի Դաշնություն)
Գարրի Եպրիկյան,դաշնամուր,երգեհոն(Ռուսաստանի Դաշնություն)
17.10.2010
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն
Յորդի Բերտրան-Սաստր,հոբոյ(Շվեյցարիա)
Գուրգեն Կակոյան,կլարնետ(Շվեյցարրիա)
Սայմն Լյուիս,գալարափող(Շվեյցարիա)
Շմավոն Գրիգորյան,ֆագոտ(Շվեյցարիա)
Համերգների սկիզբը՝ 19.00












