Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն

«Մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում»

Սեպտեմբեր 21, 2010թ. 19:39

MAR_6411Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ այսօր երեկոյան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպել է ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության մասնակիցներին եւ ամբողջ հայ ժողովրդին շնորհավորել է տոնի կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Անկախության տոնի առթիվ

Վեհափա´ռ Տեր,

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Սիրելի´ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի կա­պակ­ցությամբ£

Մեր ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը փոփոխական հաջողություն­ներով շարունակ­վել է դարեր ու հազարամյակ­ներ, հզորացել է կամ թուլացել, բայց չի դադա­րել երբեք: Մեր արքայական ու նախարա­րա­կան տները, թիկունքում ունենալով համազ­գային աջակցություն, իրար են փոխանցել հայ ինքնության, ոգու և պե­տա­­կանության դրոշը: Եվ դա արել են ոչ թե սպասելով իրենց աստե­ղային ժա­մին, այլ կերտել են այդ աստեղային ժամը. ազգ են համախմբել գաղափարի շուրջ, միջոցներ են կենտրոնացրել սուրբ նպատակին անվրեպ հասնելու հա­մար, կռվել են ու բանակ­ցել, կառուցել են ու արարել, արվեստ ու գիտու­թյուն են հովանավորել: Եվ այս ամենն արվել  է միաժամանակ` միմյանց փոխլրաց­նելով: Արդ­յունքում մեզ թողել են ժառան­գու­թյուն, որ հա­րուստ է և պարտա­վորեցնող: Հարուստ է այնքան, որ երբեմն դժվարանում ենք յուրաց­նել, հա­րուստ է այնքան, որ Մատենադարանը նեղ է դառնում, և պարտավորեցնող է այնքան, որ երբեմն թվում է, թե այդ պա­տասխանատ­վու­թյան բեռը կրելը վեր է մեր ուժերից:

Բայց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով: Բարձրաձայն ասաց` այո´, ես տեր եմ իմ ժառանգությանը, իմ ինքնու­թյանը, իմ դրոշին ու պետականությանը, ես տեր եմ պատմական պատասխա­նատվու­թյանը: Ես պատրաստ եմ համախմբվել գաղափարի շուրջ, ես պատ­րաստ եմ միջոցներ կենտրոնացնել հանուն սուրբ նպատակի, ես պատրաստ եմ կռվել ու բանակցել, կառուցել ու արարել, և վերջապես` ես պատրաստ եմ ընդ­լայնել Մատենադարանը:

Հանրաքվեն մեծ հաշվով խոստում էր, որ մենք տվեցինք ինքներս մեզ և մանավանդ` մեր ժառանգներին: Անցած տարիները ցույց տվեցին, որ մենք իբրև ազգ կատարել ու կատարում ենք մեր խոստումը: Իհարկե այս ընթացքում եղել են և´ թերացումներ, և´ նույնիսկ կոպիտ սխալ­ներ, բայց չի եղել ճակատագրա­կան սխալ, որը մեզ կշեղեր մեր ուղեգծից կամ կվտանգեր մեր երկրի ազատությունն ու անվտանգությունը:

Անկախության յուրաքանչյուր տարին, պատ­մական հեռանկարի առու­մով, եղել է արդյունավետ, արձանագրել է ձեռքբերումներ ու նվաճումներ: Մենք արդեն կուտակել ենք թե´ դրական, թե´ բացասական բավարար փորձ: Մենք հասունացել ենք թե´ որպես պետական կառույց, թե´ որպես պետական գի­տակ­­­ցություն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողությունների հիմքում կան հույ­զեր, բայց և սառը հաշ­վարկ ու իրատեսական մոտեցում­ներ:

Անկախ Հայաստանն անցել է երեք խոշոր տնտեսական ճգնաժամերի միջով: Թեև թերու­թյուններով ու սխալներով, բայց հաղթահարել ենք այդ փորձու­թյուն­ները: Հաղթահարել ենք` դասեր քաղելով: Այսօր էլ կրկին դուրս ենք եկել վերել­քի ճանապարհ և այսօր էլ խնդիր ունենք կայուն հիմքերի վրա դնելու տնտեսական աճը` նախապես հասկանալով համաշխարհային տնտե­սական մոդելում ճգնաժամի բերած սրբագրումները:

Այո´, մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարևան­ներ, որոնց թե´ խոսքը, թե´ գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն: Սա ցավալի է, բայց փաստ է: Մենք ստիպ­­ված ենք մեր քայլերը կատարել` ելնելով առկա իրողու­թյուններից: Զինա­դադարի հաճախակի­ացած խախտումները, բացահայտ սադրիչ և ահաբեկ­չա­կան գործողությունները շփման գծում, իհար­­­կե´, համարժեք պատասխան են ստա­նում` բազմա­պատկելով մեր զգո­նությունը: Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճա­նա­պարհով, որն Արցախի անկա­խու­թյան և տևա­կան խաղաղության ճանա­պարհն է: Այդ ճանա­պարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի´ փոր­ձեք վախեցնել, մենք վախեցող տե­սա­կից չենք, մի´ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի´ դրեք, մեզ չի´ կարելի պար­տադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշում­ների շուրջ ձեռք սեղմել:

Սիրելի´ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փա­ռապանծ տոնի առթիվ£

Հայոց պետությունը իրականացրել և իրա­կանացնում է իր առաքելու­թյունը: Մեր հույսը մենք ենք£ Ասվածը չի նշա­նա­կում, թե մենք չու­նենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործ­ըն­կեր­ներ: Աս­վածը նշանակում է, որ մենք կանք և մեր հավաքական ջանքով, մեր ժո­ղովրդի մտքի, բազկի ու հավատի ուժով մոտեց­նելու ենք հայության նոր աստեղային ժամը£ Դա անելու ենք այնպես, ինչպես ազատամար­տի օրերին իրենց կյանքի գնով հաղ­թանակը մոտեցրին հերոս հայորդիները:

Հավերժ փա´ռք անմահների հիշատակին:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:


Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն