Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

«Ադրբեջանցիները քաղաքականության մեջ չեն պատկերացնում առանց կաշառքի որևէ գործ»

Սեպտեմբեր 22, 2010թ. 16:18

55Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ սեպտեմբեր 10-ին Կրինիցայում տեղի ուենցած` «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» նստաշրջանում քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միլկլոշկոյի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի Միլիմեջլիսի պատգամավոր Նազիմ Մամեդովը հակադարձող ելույթ է ունեցել` հայտարարելով.«Հայկական լոբիստները ժամանակին լավ էին աշխատում և պահում էին խիստ կոնֆիդենցիալություն, իսկ հիմա այնքան են արհամարում մեզ, որ ամեն ինչը կատարվում է բոլորիս աչքի առաջ: Այսպես, առավոտյան հյուրանոցի բիզնես կենտրոնում պարոն Աշոտ Գրիգորյանը գրում էր Ֆրանտիշոկ Միկլոշկոյի ելույթն անթաքույց և այդ ելույթը նոր մենք ունկնդրեցինք պարոն Միկլոշկոյից, որին ես ուղղում եմ հարց. պարոն Միկլոշկո, Ձեզ որքա՞ն է վճարել պարոն Գրիգորյանը, որպեսզի այդ ելույթը կարդաք»:

Ադրբեջանցի այյս հարցին նախ արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` հայտարարելով, որ իր հարցով պարոն Մամեդովը հաստատեց այն, որ ադրբեջանցիները չեն էլ կարող պատկերացնել քաղաքականության և դիվանագիտության մեջ առանց կաշառքների որևէ գործ անելը և բացառում են ազնիվ մղումները ընդհանրապես: Իսկ պարոն Միկլոշկոն հայտնեց, որ Սլովակիայի Ազգային Խորհրդում և ողջ Սլովակիայում պարոն Մամեդովին կարող են հայտնել, որ Ֆրանտիշեկ Միկլոշկոն այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որին որևէ բան թելադրելն անհնարին է, և հենց դրանով է նա հայտնի: Նույնը հաստատեց պարոն Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ կան բաներ, որը փողով չես գնի:

Մշակույթային գենոցիդի նկատմամբ Միկլոշկոյի արձագանքը` Նախիջևանի խաչքարների ոչնչացման հետ կապնված, կամ բիբլիական Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու նրա առաջարկպահանջը կարող էր տեղի ունենալ միայն բացառիկ ազնիվ և զգացմունքային մղումների հիման վրա: Նույնը վերաբերվում է սահմանի ապաշրջափակման շուրջ պարոն Միկլոշկոյի պահանջին. «Եվրոպացին չի կարող ընկալել ժամանակակից Եվրոպայում փակ սահմանի գոյություն»:

Այնուհետև, պարոն Գրիգորյանը նշեց. «Թուրքերը պետք է լավ գիտակցեն, որ ապաշրջափակումը դա նախապայման է ԵՄ-ի հետ անդամակցելու բանակցությունների դրական ելքի համար: ԵՄ-ն անհնարին է համարում Թուրքիայի անդամակցությունը Հայաստանի հետ փակ սահմանի պարագայում: Անկասկած թուրքական իշխանությունները սա լավ գիտակցում են և հասկանում Հայաստանի հետ հարաբերությունների շտկման անհրաժեշտության արժեքը: Եթե նրանք կարողանան ձեռբազատվել ադրբեջանական ճնշումից, հարցի լուծումը շատ արագ կգտնեն: Ահա այս խնդիրն է, որի լուծումը Թուրքիան որոնում է այսօր»:


Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն