Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Իրական Ադրբեջան-1

Սեպտեմբեր 23, 2010թ. 14:02

Atanesyan«Ազերպրոպ»-ը ջանք ու եռանդ ու երեւի ահռելի գումարներ չի խնայում, որպեսզի «ապացուցի, թե որքան հարուստ եւ բարգավաճ է Ադրբեջանը, որքան ուրախ ու երջանիկ են ապրում այդ երկրի քաղաքացիները»: Ոգեւորության պահերին հարեւան հանրապետության քարոզիչները նույնիսկ «կանխատեսում են, որ շատ շուտով ԼՂ հայ բնակչութունը կգերադասի ապրել նման զարգացած երկրում»: Բարեբախտաբար, Ադրբեջանում դեռ կան մարդիկ, որ ճշմարտությունն ասելու համարձակությունը չեն կորցրել:

Ճիշտ է, առայժմ նրանք գերադասում են իրենց անունները չբացահայտել: Ադրբեջանի աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ նամակով դիմել են Pia.az ինտերնետային պարբերականին: Ստորեւ ներկայացնում ենք այն: Պահպանված է հեղինակների ոճը:

Հարգելի PA-ի ղեկավարություն, Ձեր կայքում աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության մասին մի քանի անգամ ուշագրավ փաստերի տեղ եք տվել: Հույս ունենք, որ նախագահին հասցեագրած այս տեղեկությունները ձեզ համար էլ հետաքրքրական կլինեն:

Այսպես, նախարարության ղեկավարությունը երկրի բնակչությանը կողոպտում, նրա փողերը ձեռքից խլում է: Նրանք նաեւ կառավարությանը եւ երկրի ղեկավարին են խաբում եւ յուրացնում են պետական բյուջեի միջոցները:

Այսպես, նախարարության շենքի վերանորոգման համար հատկացված 11 միլիոն մանաթ գումարից 10 միլիոնը հատկացվել է ֆասադի կառուցմանը, եւ օգոստոսին բացման արարողության ժամանակ խաբել են երկրի ղեկավարին:

Շենքի ներսում կատարվել է միայն կոսմետիկ վերանորոգում: Ցույց տալով, որ կահույքը եւ այլ իրերը գնվել են Թուրքիայից, իրականում նախարարության ղեկավարությունը դրանք ձեռք է բերել Ջեյրանբաթանում գտնվող կահույքի փոքր արհեստանոցներից: Դրանք շատ էժան են եւ պարզունակ: Այսօր դրանք շարքից դուրս են եկել եւ վերականգնման ենթակա չեն:

Գյուղական բնակավայրերում Ղարաբաղի փախստականների համար կառուցվող տների նախահաշվային արժեքը ցույց են տալիս 70-80 հազար մանաթ: Իրականում այդ տները 30-35 հազար մանաթ գումարով կառուցում են նախարարության ղեկավարներին մոտ կանգնած շինվերանորոգչական կազմակերպությունները:

Միաժամանակ, նախարարության պրոթեզավորման կենտրոնի համար Գերմանիայի «Օտտո-գրուպ» ընկերությունից հաշմանդամների համար գնված ձեռնասայլակների գները ցույց են տրված ֆանտաստիկ բարձր:

Պատերազմի վետերանների համար նախատեսված ՕԿԱ մակնիշի 28 մեքենաների փողըՙ չնայած 2 տարի առաջ հատկացված լինելուն, մինչ այժմ ձեռք չեն բերել:

Բազմաթիվ փաստեր կան, որ առանց քաղաքացիների իմացության նրանց անվամբ սոցիալական օգնություն է հատկացվում, եւ ստացման քարտերն ուղարկվում են սոցիալական պաշտպանության կենտրոններ: Իրականում այդ քարտերը տնօրինում են նախարարության աշխատակիցները:

Այդ գործի գլուխ կանգնած է նախարարության աշխատակազմի ղեկավար Ռիզվան Ալիեւը: Նա է գլխավորում «ատեստացիաները» եւ ամեն անգամ վաստակում 100-150 000 մանաթ:

Բաքու քաղաքում հաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների համար կառուցվող 9-հարկանի 81-բնակարանանոց շենքերի արժեքը ցույց են տալիս 11 միլիոն մանաթ, բայց իրականում չի անցնում 5-7 միլիոնից:

2009 թ. Լոկբաթան ավանում այդպիսի մի շենքի բացմանը ներկա է գտնվել նախագահը: Չնայած դրան, այդ շենքն առ այսօր շահագործման հանձնված չէ: Պատճառն այն է, որ հատկացված գումարները յուրացվել են:

Հաշմանդամության կարգ ձեռք բերելու գները ներկայացնում ենք.

1-ին կարգի համարՙ 1500-2000 մանաթ, կախված անձից

2-րդ կարգի համար` 1000 մանաթ 3-րդ կարգի համար` 500 մանաթ: Միջին հաշվով տարեկան հաշմանդամության կարգ է ստանում 20 000 մարդ, իսկ բժշկափորձագիտության է ներկայանում 200 000-ը, որոնցից յուրաքանչյուրը պարտադրված է հանձնաժողովին վճարել միջինը 500-700 մանաթ:

Նախարարության համակարգում գործող աշխատանքի պետական տեսչությունը, փոխանակ պաշտպանի քաղաքացիների աշխատանքի իրավունքը, զբաղվում է կաշառք հավաքելով: Զբաղվածության վարչությունն էլ գործազրկության չնչին նպաստի 20 տոկոսը պարտադիր «պահում է»:

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: Սակայն մեկ նկատառում, այնուամենայնիվ, պետք է. եթե նամակի հեղինակները կարծում են, որ «երկրի ղեկավարին խաբում են», ապա խաբված են հենց իրենք, քանի որ բռնապետական երկրում որեւէ պաշտոնյա չէր համարձակվի քաղաքացիներին կողոպտել, եթե արատավոր չլիներ պետական ողջ համակարգը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

ArmAr.am


Թեգեր` , , , , , , ,

Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն