Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Նախագահն ընդունել է «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի նախագահին

Սեպտեմբեր 23, 2010թ. 17:30

DAV_6132Նախագահը բարձր է գնահատել “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ”-ի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում, նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի մեր տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության զարգացման գործում:

“Կարծում եմ, մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար”,-ասել է Նախագահ Սարգսյանը:

“ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերը նշել է, որ  բանկը մեծ սիրով եւ  պատասխանատվությամբ է իր  գործուն մասնակցությունն ունենում Հայաստանի տնտեսության զարգացմանը` առաջնահերթություն տալով գյուղատնտեսության ոլորտին, այնուհետ`գյուղական տարածքների զարգացմանը, իսկ հետագայում նախատեսում է նաեւ իր գործունեությամբ նպաստել, ընդհանուր առմամբ, երկրի զարգացման գործին:

Ժան-Մարի Սանդերի խոսքով, “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ”-ը, բացի ֆինանսատնտեսական համագործակցությունից, իր ներդրումն է բերում նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: Իբրեւ օրինակ, նա նշել է անցյալ տարի բանկի հովանավորությամբ Ֆրանսիայում անցկացված Կոմիտասի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանում “ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ” բանկի հետագա գործունեության առավել աշխուժացման եւ ընդլայնման համար:-0-


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն