Գլխավոր » Genocide, Լրահոս, Ցեղասպանություն

Ամստերդամում բացվել է հայ նահատակների հիշատակին նվիրված խաչքար

Սեպտեմբեր 24, 2010թ. 10:30

Opening of Cross-stone in AmsterdamՍեպտեմբերի 19-ին Ամստերդամի «De Nieuwe Ooster» գերեզմանատան կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում զոհված հայ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն, որը կատարեցին հոլանդահայ հոգեւոր առաջնորդ Տաթեւ վարդապետ Մուրադյանը եւ Հաագայում ՀՀ հյուպատոս Արշակ Մանուկյանը, որից հետո տեղի ունեցավ խաչքարի օծման ծիսակատարություն:

Խաչքարը պատրաստված է բելգիական բազալտ քարից, քանդակագործն է հոլանդաբնակ Էդուարդ Հարությունյանը, որի «Աղբյուր» արձանը երկու շաբաթ առաջ տեղադրվել էր Կապելլե քաղաքի հրապարակներից մեկում: Խաչքարի պատրաստումն ու տեղադրումը հովանավորել է Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգեւոր վարչությունը: Խաչքարի վրա հայերեն եւ հոլանդերեն լեզուներով գրված է «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց…» եւ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…»:


Դիտել Genocide, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն