Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Լոս Անջելեսում անցկացվել է Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն

Սեպտեմբեր 24, 2010թ. 11:45

Closing ceremony of Arshile Gorky's exhibitionԼոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ից ներկայացվում էր Արշիլ Գորկու գործերի «Հետադարձ» (Retrospective) ցուցահանդեսը:

Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն:

Երեկոյին ներկա են եղել արվեստի հայտնի գործիչներ, տեղական կառավարման մարմինների, Լոս Անջելեսի մշակութային էլիտայի ներկայացուցիչներ:

Երեկոյին հատուկ հրավիրված Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հայ եւ համաշխարհային հայտնի երգահանների գործեր:

Ներկաներին ցուցադրվել է ֆիլմ Գորկու ծննդավայր Վանի շրջանում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու պատմության մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն