Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն անցկացնում են զորավարժություններ
Սեպտեմբեր 28, 2009թ. 10:00
Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի նախաձեռնությամբ զորավարժություններ կանցկացվեն Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում:
Տարածված տեղեկատվության համաձայն` կազմակերպվող զորավարժությունները նվիրված են երեք երկրներով անցնող նավթատար-գազատար խողովակաշարերի արդյունավետ պաշտպանությանը: Ռազմական միջոցառումը կրում է «Հավերժություն-2009» անունը: Այն կանցկացվի Անկարայի ցամաքային ուժերի զորանոցներում:
Թուրքիայի զինված ուժերի շտաբը տեղեկացրել է, որ միջոցառման առաջնային նպատակն է` Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ցամաքային ուժերի սերտ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ սկսած 2000 թվականից այդ երեք երկրները համատեղ կազմակերպվում են նմանատիպ զորավարժանքներ:
ArmAr.am












