Թշնամուն տրվել է համարժեք պատասխան
Սեպտեմբեր 27, 2010թ. 10:32
Անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` սեպտեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:












