Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

«Լեզվի մասին» օրենքում այլևս փոփոխություն չի կատարվի

Սեպտեմբեր 27, 2010թ. 13:18

11«Մեր առջև խնդիր է դրված պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից: Մյուս կողմից էլ չսահմանափակել միջազգային համագործակցությունը` սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ, արձագանքման ընդունակ և մրցունակ: Այս առումով օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է հանրապետության նախագահի և կոալիցիոն մեր գործընկերների հետ, և հաշվի առնելով օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձևավորման ձգտումը և ցանկություն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը, առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետևյալ մոտեցումները»,- այսօր Ազգային Ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,  «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

ԱԺ նախագահն իր ելույթում տեղեկացրեց ներկաներին, որ հարցն այսուհետ կարգավորվելու է միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու միջոցով, քանի որ օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը:

Ինչ վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքին, ապա, ըստ ԱԺ նախագահի, դրանում անհրաժեշտ է սահմանել` այլընտրանքային կրթական ծրագիր, հեղինակային կրթական ծրագիր, փորձարարական կրթական ծրագիր և միջազգային կրրթական ծրագիր հասկացությունները:

«Այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձևավորված հայեցի լեզվամտածողության հիմքի վրա: Անկախ հանրակրթական ծրագրից և ուսումնական հաստատության ձևից, ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պետք է պարտադիր լինի և համապատասխանի պետական կրթական չափորոշիչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում: Կարծում եմ սա կարող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել` հայրենիքում կրթություն ստանալու և աստիճանաբար հայեցի կրթության անցնելու համար»,- նշեց ԱԺ նախագահը:


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն