Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը

Սեպտեմբեր 27, 2010թ. 13:00

ՊՆ-ի պարզաբանումը

«Հրապարակ» օրաթերթում 25.09.2010թ.  տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ  պարզաբանում ենք.

Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է:

Օրդինատորների հետկանչի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամաններ կամ հանձնարարականեր չեն ստորագրվել, իսկ 2010թ. ընդունված բոլոր կլինիկական օրդինատորները իրենց մասնագիտական ուսուցումը ստանում են համապատասխան կլինիկական բազաներում: Այս մասին տեղեկամում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն