Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարն ավարտվեց

Սեպտեմբեր 27, 2010թ. 16:44

IMG_6Սեպտեմբերի 27-ին «Մեդիամաքս» թիմի հաղթանակով ավարտվեց ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացվեց սեպտեմբերի 18-25-ը ՀՀ խուլերի միավորման մշակույթի և սպորտի դահլիճում:

Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում ՚Մեդիամաքսՙ թիմը` 4:3 հաշվով պարտության մատնելով ՚ԱԹԱՙ թիմին, նվաճեց ՚ՎիվաՍել-ՄՏՍ-2010ՙ գավաթը:

Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ ՚4-րդ իշխանությունՙ թիմը, որը երրորրդ տեղի համար խաղում 8:4 հաշվով առավելության հասավ ՚Երկիր Մեդիաՙ թիմի նկատմամբ: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը նույն օրը կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ նույնպես ստացան գավաթներ և պատվոգրեր: Մրցանակակիր թիմերի բոլոր խաղացողները ստացան նաև մեդալներ:

Հատուկ մրցանակների արժանացան նաև մրցաշարում աչքի ընկած մասնակիցները` լավագույն խաղացողը /Սամվել Ջինանյան ՚Երկիր-մեդիաՙ հ/ը/, լավագույն ռմբարկուն /Դավիթ Նազարյան-14 գնդակ, ԱԹԱ/, լավագույն դարպասապահը /Վաչագան Հովհաննիսյան` ՚Մեդիամաքսՙ գործակալություն/, լավագույն պաշտպանը /Գևորգ Բարեղամյան` ՚Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիաՙ/, ամենագեղեցիկ գոլի հեղինակը /Հակոբ Բադալյան` ՚4-րդ իշխանությունՙ/, ամենատարեց խաղացողը /Սլավիկ Սարգսյան` ՚Երկիր-մեդիաՙ հեռուստաընկերություն/, մրցաշարը լավագույն կերպով լուսաբանող ԶԼՄ-ն /՚Երկիր-մեդիաՙ/, լավագույն երկրպագուն /Մարինե Կարապետյան/, թիմի լավագույն ղեկավարը /Դավիթ Ալավերդյան` ՚Մեդիամաքսՙ գործակալություն, ինչպես նաև Գոռ Գրիգորյանը ՚Ռադիո Վանՙ-ից (Եգոր Գլումով)` ֆուտբոլին նվիրվածության համար:

Փակման արարողությունն ավարտվեց հրավառությամբ և գարեջրի հյուրասիրությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն