Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտում է
Սեպտեմբեր 27, 2010թ. 14:48
Գերագույն Հոգևոր Խորհուրդը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը և այդ մասին կատարված հայտարարությունները:
Լինելով միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսությունների ջատագով` Հայոց Եկեղեցին մշտապես հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի կրոնական զգացումներին ու արժեքներին:












