Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին

Սեպտեմբեր 28, 2010թ. 10:09

777Խնդրում ենք չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը

Վեհափա’ռ տեր,
Խոր հարգանք տածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ձեր հովվապետական առաքելության հանդեպ, ընդունելով քրիստոնեության արժեքային համակարգը` խաղաղություն ու հանդուրժողականություն սերմանելու և ներողամիտ լինելու բարձրագույն արժեքներով,  ճանաչելով միջազգային հումանիտար իրավունքի պահանջները,  ինչպես նաև ողջունելով Մայր Աթոռի պարզաբանումը Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին վերադարձնելու կապակցությամբ, այդուամենայնիվ, դիմում ենք Ձեզ` խնդրանքով` չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը:

Վեհափա’ռ տեր, Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է նման անմարդկային հանցագործությունները. դիցուք` Մ. Իբրահիմովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հետմահու ազգային հերոսի կոչում շնորհելու փաստը, Ադրբեջանը դին վերադարձնելու խնդրանքով պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտին, այնինչ նման խնդրանք չի եղել ո’չ Ստեփանակերտին, ո’չ Երևանին:

Ելնելով վերը նշվածից, և հավաստելով մեր խոր ակնածանքը Ձեր հայրապետության հանդեպ, կրկին խնդրում ենք Ձեզ` չշարունակել միջնորդությունը տվյալ հարցում:

Վահան Դիլանյան
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն