Ինչո՞ւ ջավախքահայերը չեն ուզում վրացերեն սովորել
2009թ. Նոյեմբերի 19-ին փլուզուեց Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գէորգ եկեղեցին: Արդպիսով, 18-րդ դարավերջին գործող 35 հայկական եկեղեցիներից Թբիլիսիում մնաց ընդամէնը 5-ը: Դէպքից ամիսներ առաջ վրաց մի քանի հոգեւորականներ Սբ. Նորաշէն եկեղեցին «իւրացնելուե փորձ արեցին: Անգամ եկեղեցու բակում թաղուած հայ բարերարների` Թամամշեանների շիրմաքարերը փորձեցին տեղաշարժել: Հայաստանի իշխանությունների միջամտութեամբ ու հայ համայնքի ջանքերով գործընթացը կանխուեց, թէեւ մինչեւ այժմ տաճարի կարգավիճակն անյայտ է:
Վրաստանում հայկական մշակոյթի ու պատմութեան օջախների նկատմամբ նման վերաբերմունքի օրինակները բազմաթիւ են: Բացառութիւն չեն նաեւ Վրաստանի հայկական դպրոցները: Վերջիններիս «վրացականացմանն» ուղղուած քայլերից էր 2007թ. Յունվարին Սամցխէ-Ջաւախեթիի դպրոցների տնօրէնների ընտրութիւնների նախաշեմին վրացական իշխանութիւնների ընդունած որոշումը, ըստ որի Վրաստանում վարչական պաշտօններ զբաղեցնողները պէտք է վրացերեն իմանան: Լեզուի քննութիւնը ձախողելու դէպքում յաւակնորդները կարող են մոռանալ ընտրուելու մասին: Այս որոշմանը, իհարկէ, հայերի բողոքի մեծ ալիք յաջորդեց, քանի որ Սամցխէ-Ջաւախեթիի դպրոցների 60 տոկոսը հայկական են, և յաւակնորդների ճնշող մեծամասնութիւնը վրացերէնին չէր տիրապետում: Չնայած վրացական կառավարութիւնն, ի վերջոյ, որոշ զիջումների գնաց, բայց մինեւ այսօր հայկական դպրոցների տնօրէններն ընդամէնը պաշտօնակատարների կարգավիճակով են գործում:
Վրացական իշխանութիւնների յաջորդ քայլը Ջաւախքի հայկական դպրոցներում հանրակրթական առարկաները վրացերէնով դասաւանդելու պահանջն էր: Քանի որ ջաւախքցի շատ աշակերտներ վրացերէնին չեն տիրապետում, նրանք զրկւում էին այդ առարկաները սովորելու հնարավորութիւնից: Եթէ չլինէր ջավախքահայության բարձրացրած աղմուկն այս հարցի շուրջ, եւ այդ որոշումը կեանքի կոչուէր, ապա հետևանքներն աղէտալի կը լինէին:
Ջաւախքահայութիւնն այսօր կենտրոնացուած է հիմնականում Սամխէ-Ջաւախեթի նահանգի Ախալքալաքի, Ախալցխէի, Նինոծմինդայի և Ասպինձայի (ընդհանուր հայ բնակչութիւնը կազմում է 145.000), ինչպես նաեւ Քուէմօ-Քարթլի նահանգի Ծալկայի (բնակւում է 13.000 հայ) նահանգներում:
Վրաստանի միացեալ ընդդիմութեան ներկայացուցիչ, «Հզօր Վրաստանե կուսակցութեան նախագահ, խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի անդամ Գիա Տորտլաձէն հարցի առնչութեամբ իր տեսակէտն ունի. «Ջաւախքի բնակչութիւնը պէտք է մի պարզ բան գիտակցի. նրանք Վրաստանի քաղաքացիներ են, եւ վրացերէնը նրանց համար պէտք է պարտադիր լեզու լինի: Ես, իհարկէ, կարեւորում եմ նաեւ դպրոցներում հայերէնի ուսուցումը, բայց դա չպէտք է լինի վրացերէնի հաշուին: Ջաւախքցին պէտք է յարգի այս երկիրը, նրա լեզուն և արժէքները, իսկ թէ ինչ լեզուով կը խօսի իր նեղ շրջապատում, կ’որոշի ինքըե:
Ընդդիմադիր գործիչը Վրաստանի հայկական դպրոցների փակուելն այսպէս մեկնաբանեց. «Իհարկէ, ժամանակին Վրաստանում շատ հայկական դպրոցներ կային: Դրանց մի մասն այլեւս փակ է, եւ դա կատարուել է ոչ թէ վրացական իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով, այլ, ուղղակի, նրանց դիմորդների քանակը գնալով նուազել էե: Նշենք, որ Թբիլիսիում այսօր 2 հայկական դպրոց է գործում:
Պրն Տորտլաձէի կարծիքով Ջաւախքի պրոբլէմը «սարքովիե է, եւ դրանում մեծ է Ռուսաստանի դերակատարութիւնը: Նրա համոզմամբ «Կովկասի բոլոր պրոբլէմները Ռուսաստանն է սարքել, նա է սրում այն հակամարտութիւնները, որոնք առկայ են
Անդրկովկասում եւ լարուած իրավիճակը ծառայեցնում է իր շահերինե: Տորտլաձէն պնդում է, որ հայ-ատրպէյճանական հակամարտութեան խորացումը նոյնպէս ռուսների ձեռքի գործն է: Ըստ Տորտլաձէի, «Հայերը հնարաւորինս շուտ պէտք է ազատուեն Ռուսաստանի ազդեցութիւնից, ինչպէս ժամանակին Վրաստանն արեցե:
«Ջաւախքե հայրենակցական միութեան նախագահ, ԱԺ պատգամաւոր Շիրակ Թորոսեանի կարծիքով Հայաստանը ջաւախահայութեան հիմնախնդիրները պէտք է դարձնի հայ-վրացական բանակցութիւնների օրակարգի հարց և հայ-վրացական յարաբերութիւններն առաջին հերթին կառուցի ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համատեքստում: Նա գոհունակութիւն յայտնեց, որ այսօր Հայաստանի իշխանութիւնների գործունէութեան մէջ նման միտում նկատւում է:
«Ջաւախահայերն այսօր չեն ինտեգրւում Վրաստանին, որովհետեւ չեն յարգւում այդ պետութեան կողմից,- Տորտլաձէին հակադարձում է Շիրակ Թորոսեանը: – Եթէ այդ յարգանքը լինէր, վրացերէնն անշուշտ տարածաշրջանային լեզու կը դառնար: Բոլոր հիմնախնդիրների հետ մէկտեղ առաջնային ենք համարում Ջաւախքում հայոց լեզուին եւ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն իրաւական կարգավիճակ տալը, հայկական տաճարների վերադարձը մայր եկեղեցուն եւ ջաւախահայ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը»:
Ռազմավարական հետազոտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանի կարծիքով էլ ջաւախահայերին` որպէս ազգային փոքրամասնութիւն, Վրաստանում շահագործում են: Այսօր Ջաւախքը թէ լեզուի, թէ տնտեսութեան եւ թէ քաղաքականութեան առումներով աւելի շատ ինտեգրուած է Հայաստանին, քան Վրաստանին, և մինչեւ օրս վրացական բոլոր կառավարութիւնները` Շեւարդնաձէից մինչեւ Սահակաշվիլի, Ջաւախքի պրոբլէմն էլ աւելի են խորացրել: Վերջիններս հարցը կարգաւորելու փոխարէն, «Կրակի վրայ իւղ էին լցնումե` հարցն աւելի բորբոքելով: Նրա դիտարկմամբ, վերջին տարիներին Ջաւախքի հարցն աւելի ծանր բնոյթ է ստացել եւ մօտ ապագայում լուծում չգտնելու դէպքում կարող է աւելի խորանալ:
Քաղաքագէտը գտնում է, որ Ջաւախքի խնդիրը ստուգատես է ինչպես վրաց–հայկական յարաբերութիւնների, այնպէս էլ Վրաստանի` Եւրոմիութեանն անդամակցելու խնդրում: «Վրաստանը միշտ էլ անյուսալի հարեւան է եղել Հայաստանի համար` լինելով մէկ մեր ընկերը, մէկ Ատրպէյճանինն ու Թուրքիայինը: Իմ տեսակէտից աւելի հեշտ է յարաբերուել Ատրպէյճանի կամ Թուրքիայի հետ, որոնց դիրքորոշմանը լաւ ծանօթ ենք, քան Վրաստանի, որը, կախուած իրավիճակից, իրեն տարբեր կերպ կարող է դրսեւորելե, – բխեցնում է Պրն. Կիրակոսեանը:
Կովկասում Ռուսաստանի դերակատարութեան մասին Պրն. Կիրակոսեանի կարծիքը յստակ է. «Ջաւախքն, իհարկէ, Ռուսաստանի վերջին զէնքն է Վրաստանն ապակայունացնելու հարցում: Բայց հետաքրքրական է այն փաստը, որ Ջաւախքից ռուսական ռազմակայանների դուրսբերմանը զուգընթաց Ռուսաստանի ազդեցութիւնը թուլացաւ Ջաւախքում, եւ ներկայումս Ռուսաստանն այնտեղ բաւականին թոյլ դերակատարում ունի: Ռուսների հեռանալուն պէս ջաւախահայերն իրենց անվտանգութեան ապահովման հարցում սկսել են ապաւինել միայն սեփական ուժերին, ինչն, իհարկէ, անչափ կարեւոր հանգամանք է: Նրա կարծիքով Ռուսաստանի ազդեցութեան թուլացումը Ջաւախքում պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ Ռուսաստանն աւելի շատ «զբաղուած է Արցախի խնդրով եւ Ջավախքի հարցերին քիչ ուշադրութիւն է դարձնում:
«Ջաւախքի խնդիրը խիստ է տարբերւում Արցախի խնդրից, – ասում է Ռիչարդ Կիրակոսեանը: – Վերջինս Ատրպէյճանի կազմում ապագայ չունի, իսկ Ջաւախքի պարագայում հարցն այլ է: Իմ կարծիքով այն աւելի փայլուն ապագայ ունի Վրաստանի կազմում, քան Հայսատանի: Սա չի նշանակում, որ այս դէպքում Հայաստանը տուժում է: Այս տարբերակը շահաւէտ է Հայաստանի համար` անվտանգութեան տեսանկիւնից: Ես ինքս միշտ պայքարել եմ Ջաւախքի ինքնավարութեան համար և կարծում եմ, որ Աբխազիայի ու Հարաւային Օսիայի խնդիրները լուծելու միակ ճանապարհը Ջաւախքը որպէս մոդէլ օգտագործելն ու վերջինիս ինքնավարություն շնորհելն է»:
Սահմանափակելով երկրի էթնիկ փոքրամասնութիւնների իրաւունքները` Վրաստանը վտանգում է Կովկասի մշակութային, գիտական ու գործարար կենտրոնի իր` պատմականօրէն ձեւաւորուած համբաւը, որ ունէր տեւական ժամանակ, երբ ազգային փոքրամասնութիւններն այդ երկրում ունէին ազգային ինքնութեան պահպանման ու դրսեւորման իրական հնարաւորութիւններ:
Արամ ԱՆՏԻՆԵԱՆ
ArmAr.am












