85000 դրամ բոնուս ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը, ձեռք բերելով Android համակարգով սմարթֆոն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը կարող է ստանալ մինչև 85000 դրամ բոնուս:
Բաժանորդը պարզապես պետք է ձեռք բերի նախընտրած սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում և նշի իր անունով գրանցված այն հեռախոսահամարը, որի համար ցանկանում է ակտիվացնել բոնուսային հաշիվը:
ՙՍմարթ բոնուսի՚ ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, տվյալ հեռախոսահամարից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաև ինտերնետից օգտվելիս, նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը:
Տրամադրվող բոնուսի չափը կախված է սմարթֆոնի մոդելից.
Բոնուսային հաշվի մնացորդը կարելի է ստուգել` ուղարկելով *482# հրահանգը:
Ծանոթություն
– Բոնուսային հաշիվը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում գտնվելիս, ինչպես նաև պրեմիում կայքեր այցելելիս:
-Բոնուսային հաշվի գումարը հնարավոր չէ փոխանցել այլ բաժանորդի:
– ՙՍմարթ բոնուսի՚ ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում չօգտագործված բոնուսը զրոյանում է:
– Ամսական հաշիվը չվճարելու դեպքում բոնուսային հաշիվը սառեցվում է, իսկ վճարումները կատարելուց հետո այն կրկին ակտիվանում է:












