Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ֆրանսիայում տեղի է ունեցել մամուլի ասուլիս ԼՂՀ այցի մասին զեկույցի շուրջ

Սեպտեմբեր 30, 2010թ. 14:31


Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպվել է մամուլի ասուլիս ս.թ. հունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ֆրանսիացի պատգամավորների այցի մասին զեկույցի շուրջ:

Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն  զեկույցի հեղինակն է Լուարի դեպարտամենտից ընտրված պատգամավոր  և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Արցախ այցելած խորհրդարանականներից մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Պասկալ Կրոզոնը և Ռենե Ռուքեն:

Ֆրանսուա Ռոշբլուանը  ներկայացրել է ֆրանսիացի պատգամավորների այցի նպատակը` շնորհակալություն հայտնելով ԼՂՀ ղեկավարությանը այցի կազմակերպման և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Պատգամավորը նշել է այցի օգտակարությունը:

<< Պատվիրակությունը իր աչքով է տեսել, թե ինչպես է ղարաբաղի ժողովուրդը կառուցում իր ժողովրդավարական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը>>,- ասել է Ռոշբլուանը, նշելով, որ ֆրանսիացի խորհրդարանականները ներկա են եղել ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին:

Պատգամավորի խոսքերով, Լեռնային Ղարաբաղին այսօր հուզող հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի անկախության միջազգային ճանաչումն է:

Մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի և ֆրանսիական խորհրդարանի դերի հարցը:  Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն