Մայր Աթոռի նոր հրատարակությունը
Սեպտեմբեր 30, 2010թ. 15:28
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել հետևյալ երկու աշխատությունները` Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ՙԵրկու ուխտավոր՚ եռամասնյա վեպի Գ մասը և «Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը»` թարգմանությամբ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանի:
«Երկու ուխտավոր» պատմավեպը պատմում է տասնութերորդ դարի Հայ Եկեղեցու երկու կարկառուն դեմքերի` Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների կյանքի առաքելության մասին, որը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար:
«Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը» գրքույկը քահանաների միջոցով աստվածային շնորհի փոխանցման մասին է:
Գրքերը տպագրվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
ArmAr.am












