Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ներկայացվեցին հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված ծրագրերը

Սեպտեմբեր 30, 2010թ. 16:57

Ս.թ. սեպտեմբերի 25-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված եւ իրականացվող ծրագրերը, հիմնադրամի Հունաստանի նորաստեղծ մասնաճյուղի գործունեությունը, հունահայ համայնքային կառույցներին ե անհատներին համախմբել հիմնադրամի ծրագրերի ու նպատակների շուրջ:

Ելույթ ունենալով բացման խոսքով` հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ղեկավար դր. Վաչե Տեր-Կարապետյանն անդրադարձել է ս.թ. նոյեմբերի 7 -ին կայանալիք տելեթոնին` նշելով, որ արդեն իսկ հունաստանաբնակ մի զույգ՝ քույր եւ եղբայր, խոշոր գումար է նվիրաբերել հիմնադրամին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը պատկերող տեսաֆիլմեր, կատարվել են հայկական երգեր ու պարեր:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, դիվանագիտական անձնակազմը:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն