Հայ-հունական առեւտրատնտեսական, գործարար կապերի զարգացման հեռանկարների շուրջ
Սեպտեմբեր 30, 2010թ. 17:01
Սեպտեմբերի 29-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է Հունա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատեւ ընդմիջումից հետո:
Ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, որոնք իրենց խոսքում կարեւորել են պալատի վերագործարկման անհրաժեշտությունը` ի շահ հայ-հունական առեւտրատնտեսական, գործարար կապերի զարգացման եւ ամրապնդման:
Ժողովի մասնակիցներն ընտրել են պալատի նոր վարչության անդամներին: Նորընտիր վարչությունը ժողովի ավարտից հետո գումարել է իր անդրանիկ նիստը` պալատի նոր նախագահ ընտրելով Պետրոս Կուրունլյանին:












