Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Արդեն հինգերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորում է հեռուստամարաթոնը

Սեպտեմբեր 30, 2010թ. 17:47

Himnadram-VivaCell-MTS_30.09.2010ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Հայաստանի առաջատար բջջային օպերատորը, ստանձնել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի 2010 թվականի հեռուստամարաթոնի հովանավորությունը եւ այս տարվա դրամահավաքի կազմակերպման եւ իրականացման համար նախատեսում է հատկացնել 136 միլիոն ՀՀ դրամ:

Արդեն հինգերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորում է հեռուստամարաթոնը, այս ժամանակահատվածում հատկացնելով ավելի քան 2.1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (717,240.800 դրամ)` ներառյալ հեռուստամարաթոն- 2010-ի համար հատկացված գումարը: Այս տարի հեռուստամարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 25-ին` ամերիկացիների սիրելի տոնի ` Գոհաբանության օրը: Այդ օրը հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ողջ աշխարհում ավելի քան 50 միլիոն ընտանիք:Հավաքված հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը, միաժամանակ կշարունակվեն նաեւ Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրերը:

Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի չորս հեռուստաալիքով. Հեռուստադիտողները մարաթոնին կկարողանան հետեւել Հ1, Արմենիա, Շանթ, եւ այս տարի առաջին անգամ, Երկիր Մեդիա ալիքների ուղիղ եթերում:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով. ՙՎիվաՍել-ՄՏՍ-ը արդեն կես տասնամյակ է, սատարում է համազգային ամենախոշոր դրամահավաք-հեռուստամարաթոնին եւ շարունակում առաջատար լինել հովանավորների շարքում: Այս համագործակցությունն իսկապես օրինակելի է՚:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասում է. -ՙԱրդեն հինգերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում հեռուստամարաթոնին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի կարող անմասն մնալ համահայկական այս նախաձեռնությունից, որի նպատակն է ստեղծել որակյալ ենթակառուցվածք եւ բարեկեցիկ կենցաղ` սահմանամերձ շրջանների բնակիչների համար: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկրի կենտրոնական հատվածի եւ ծայրամասերի` երկրի ռազմավարական նշանակություն ունեցող սահմանների տնտեսական անհավասար պայմաններն անհանգստանալու առիթ են հանդիսանում: Գործարար հատվածի ներգրավվածությունն ազգային այս նշանակալի ձեռնարկում` հեռուստամարաթոնում, շատ կարեւոր է, քանի որ միայն ձեռք ձեռքի տված կարելի է լուրջ եւ երկարատեւ փոփոխությունների հասնել` սահմանամերձ շրջաններից արտագաղթը կանխելու, ներկա եւ ապագա սերունդների համար կայուն զարգացում ապահովելու, տնտեսական աճի խթանման գործում՚:

Պարոն Յիրիկյանը համոզմունք հայտնեց, որ Հիմնադրամի առաքելությունը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մտածելակերպին ու գործելակերպին եւ դա առիթ հանդիսացավ, որ տարիներ առաջ որոշում կայացվի սատար կանգնելու Հիմնադրամին եւ դառնալու այն ողնաշարը, որի վրա հիմնվելով Հիմնադրամը կշարունակի իր հայրենաշեն գործունեությունը:

Հեռուստամարաթոն 2010-ի հովանավորներն են` գլխավոր հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ, հովանավորներ` Ամերիաբանկ, Արդշինինվեստբանկ, Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ, Արցախբանկ, ինչպես նաեւ Հայփոստ:


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն