Գլխավոր » Լրահոս

Հայ գործարարները նպաստում են Թուրքիայում զբոսաշրջության զարգացմանը՞

Հոկտեմբեր 1, 2010թ. 12:08

Թուրքական «Հաբերգեչ» լրատվական կայքը տեղեկացնում է, թե Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտարարել է, որ Հայաստանում գործող մի կազմակերպություն հանդես է եկել Հայաստան-Թուրքիա օդային ուղևորափոխադրումներ իրականացնող մի ընկերություն հիմնելու նախաձեռնությամբ:
«Էրի-Վան ավիաուղիներ» (Eri-Van Havayolları) անվանումով այդ ընկերությունն արդեն իր գործառույթների վավերացման փուլին է հասել: Քանդաշօղլուն ասել է, թե Հայաստան-Թուրքիա ցամաքային փակ սահմանի  պայմաններում ավիաուղիների գործարկումը կխթանի զբոսաշրջության զարգացմանը Վանում:  Վերջինիս տեղեկացմամբ` մեկ այլ հայկական ֆիրմա էլ ծրագրել է Վանում բացել հինգաստղանի հյուրանոց:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն