Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արցախի ճանաչումն այս պահին անիմաստ ու վտանգավոր է

Հոկտեմբեր 1, 2010թ. 14:15

ArtakՀայաստանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի Ադրբեջանի հետ զինված բախման, քանի որ Ադրբեջանը մի երկիր է, որի եկամուտների զգալի մասն ուղղվում է  ռազմական բյուջե եւ սպառազինման: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա միաժամանակ հավելել է.  «Գործնականում, այսօր չկան այն հիմքերը, համաձայն որոնց կարելի է ենթադրել, որ ինչ-որ ժամանակ անց Ադրբեջանը կարող է գնալ նման քայլերի»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման հաճախակիացող դեպքերին, պատգամավոր Զաքարյանն ասել է` այն Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարության դետալներից է.«Այսինքն, Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, հաշվի առնելով, որ իր սպառնալիքները կարող են տեսականորեն ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, ինչն, ի ուրախություն բոլորիս, որեւէ ազդեցություն չի ունենում: Որովհետեւ միջազգային հանրությունն էլ է  քաջ գիտակցում, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, առաջին հերթին տուժողը լինելու է հենց ինքը՝ պատերազմ սկսողը»:

Պատգամավորը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության  խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության անկախության  ճանաչման մասին:

«Այն ամբողջովին կփոխվի բանակցային ողջ գործընթացի տրամաբանությունը,   քանի դեռ բանակցային գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել՝ անիմաստ ու վտանգավոր է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման ուղղությամբ որեւէ քայլ կատարելը: Այդ քայլերը արդարացված կլինեն այն պարագայում, երբ սպառված կլինեն Հայաստանի դիվանագիտական զինանոցի բոլոր հնարավոր քայլերը: Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանին կհետեւեն այլ պետություններ եւս: Չի բացառվում, որ  ճանաչումից հետո  այլեւս անիմաստ դառնա բանակցային գործընթացի փիլիսոփայությունը: Այդ քայլը` այս պահին, Ադրբեջանին հնարավորություն կտա միջազգային հանրությանը ներկայացնել եւ փորձել հիմնավորել, թե Հայաստանը պատրաստ չէ բանակցություններին ու ավելի ապակառուցողական քաղաքականություն է վարում»,- ասել է ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը։


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն