Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Վաշինգտոնում ԼՂՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Արցախի դիրքորոշումը

Հոկտեմբեր 1, 2010թ. 15:00

Arzax.-11jpgԼՂՀ  խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին շարունակեց այցելության ծրագիրը ԱՄՆ մայրաքաղաքում:

Կեսօրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձին:  Տոնական միջոցառմանը հրավիրված էր եւ մասնակցեց  ԼՂՀ-ից ժամանած  պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ:  Ընդունելությանը ներկա էին  նաեւ Վաշինգտոնում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների բազմաթիվ պատասխանատուներ և ԱՄՆ օրենսդիր ու  գործադիր իշխանության  պաշտոնյաներ:

Արցախի խորհրդարանի նախագահը մի շարք հանդիպումներ ու զրույցներ  է ունեցել տարբեր երկրների դիվանագետների ու պաշտոնատար անձանց հետ:

Օրվա երկրորդ կեսին, Վաշինգտոնի Կարնեգի հետազոտական  կենտրոնում /Carnegie Endownment For International Peace/  կայացավ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը  Հարավային Կովկասի տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ: Քննարկումների ընթացքում ԼՂՀ խորհրդարանի նախագահը  ներածական խոսքով ներկայացրեց Արցախի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու գործընթացների վերաբերյալ: Այնուհետեւ տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ փորձագետները հնարավորություն ունեցան պարզաբանումներ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Այցը շարունակվում է:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն