Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբիին խոսել են ԼՂՀ ներկա փուլի շուրջ

Հոկտեմբեր 1, 2010թ. 20:25

DAV_7762Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության փոխգործակցության զարգացման տեսանկյունից, երկուստեք կարեւորվել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սահուն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքի կապակցությամբ, որի գործունեության ընդլայնումը ողջունելի է համարվել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի կապակցությամբ:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն