Նկուղում հայտնաբերվել է զինծառայողի դին
Հոկտեմբեր 4, 2010թ. 09:00
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:
Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն: Պաշտպանության նախարաւոթյունից տեղեկացնում են որ դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում:
ArmAr.am












