Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց

Հոկտեմբեր 4, 2010թ. 16:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին այցելել է մայրաքաղաքի եւ նրա շրջակայքում գտնվող մի շարք օբյեկտներ:

Երկրի ղեկավարն իր այցելությունը սկսել է մայրաքաղաքի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնից, որտեղ ծանոթացել է հաստատության գործունեությանը եւ աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ օրթոպեդիկ կենտրոնի պայմանները շոշափելիորեն տարբերվում են նախկինից, եւ անհրաժեշտ է էլ ավելի բարելավել դրանք:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող թիվ 6 միջնակարգ դպրոց եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահը, բավարար գնահատելով կատարվող շինարարությունը, միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է արագացնել աշխատանքների տեմպերը:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց: Երկրի ղեկավարը կարեւորել է այս օբյեկտի շինարարությունը՝ այն համարելով մայրաքաղաք Ստեփանակերտի անխափան ջրամատակարարման ապահովման հանգուցային օղակներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն