Գլխավոր » Լրահոս

Վարչապետը շնորհավորել է Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի առթիվ

Հոկտեմբեր 4, 2010թ. 19:25

1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերամիավորման 20-ամյակի առթիվ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը։

Շնորհավորելով ներկաներին և Գերմանիայի ժողովրդին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորական խոսքերը Գերմանիայի վերամիավորման և միասնության տոնի կապակցությամբ։ Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Գերմանիայի պետությանն ու ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, հետագա բարգավաճում և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ 20 տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ Գերմանիայի ժողովրդի տասնամյակների փափագն ու ձգտումը` վերամիավորումը։ Այս պատմական իրադարձությունն էական նշանակություն ունեցավ  ոչ միայն գերմանական ժողովրդի, այլև Եվրոպայի ճակատագրում, և իսկապես, այն ունեցավ համաշխարհային նշանակություն։

Ցանկանում եմ նաև նշել, որ վերջին տարիներին շատ դինամիկ են զարգանում հայ-գերմանական հարաբերությունները։ Գերմանիայի Դաշնությունն ունի էական ներդրում Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների գործընթացներում։ Այս գործընթացին չափազանց կարևոր, նոր լիցք հաղորդեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարվա հունիսին Գերմանիա կատարած այցը։ Համոզված ենք, որ մեր հարաբերությունների խորացումն ունի մեծ ներուժ և նպաստելու է մեր ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայնմանը»։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն