Հայի ա’յս ինքնավստահ Տեսակն է, որ ապրեցնում է ազգը
Հոկտեմբեր 5, 2010թ. 09:01
«Հայ սրբազան մայրը ոչ միայն զավակ է ծնում, այլև արարում է Տեսակ: Այդ Տեսակը ինքնավստահ է և միայնակ. նա կապրի նույնիսկ ժամանակից դուրս, եթե հոգիներից արտանետվող մուրը ապականի մթնոլորտը»:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հայի ինքնավստահ Տեսակն է, որ ապրեցնում է ազգը,
Հայի այս Տեսակի շնորհիվ է, որ շարունակում ենք ամուր կառչած մնալ այս լավաշաչափ հողին, քանզի Հայաստանը հայի այս տեսակի մնայուն հայրենիքն է,
Ու Փառք Աստծո, որ հայ սրբազան մայրերը շարունակում են արարել Հայի ա’յս Տեսակը…
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է ինքնավստահ ու արժանապատիվ հայ, նվիրված ընկեր, հրաշալի ստեղծագործող, բանիմաց լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԱՎԻԿ ԱՇՈՏԻ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ` դոցենտի կոչմանն արժանանալու կապակցությամբ:
ArmAr.am
ArmAr.am












