Գլխավոր » Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարի պատվիրակությունը մեկնեց Ուկրաինա

Հոկտեմբեր 19, 2010թ. 13:46

2010թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Խորհրդի նիստում, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն հստակ որոշումներ ընդհանուր գործունեության ծավալման և ակտիվացման ուղղությամբ:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՊՆԽ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները և կհաստատվի ԱՊՀ ՄՊ ՊՆԽ 2011թ. աշխատանքային Պլանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն