Գլխավոր » Լրահոս

Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ

Հոկտեմբեր 19, 2010թ. 17:00

Հոկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները: Դեսպան Քոչարյանը վարչապետ Հարիրիին  փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն