Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ նախագահ. «Անհրաժեշտ է զարգացնել հայ-սերբական հարաբերությունները»

Հոկտեմբեր 19, 2010թ. 19:00

DSC_1956Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Յերեմիչին: Նախարար Յերեմիչը Հայաստանում է գտնվում Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ հարաբերությունների զարգացումը: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր կլինի մոտ ապագայում ձևավորել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, ամրապնդել մշակութային կապերը, աջակցել գործարար համայնքի ներկայացուցիչներին` միմյանց հետ ակտիվ շփվելու և համագործակցության հնարավորություններ քննարկելու: Այդ ամենը, Նախագահի խոսքով, կնպաստի նաև քաղաքական երկխոսության զարգացմանը:

«Անցյալ տարի Սերբիայի Նախագահ պարոն Բորիս Թադիչի Հայաստան այցելության ժամանակ մեր երկկողմ հարցերը քննարկելու լավ առիթ ունեցանք: Ուրախ եմ, որ հիմա էլ համակարծիք ենք, որ ճիշտ չէ միայն պատմական բարեկամությամբ ապրելը: Անհրաժեշտ է բարեկամության այդ հիմքի վրա զարգացնել հայ-սերբական հարաբերությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Սերբիայի արտաքին գործերի նախարարն ընդգծելով, որ ոչ բոլորն ունեն հարաբերությունների այնպիսի փառավոր անցյալ, ինչպիսին`Հայաստանն ու Սերբիան, նշել է, թե համաձայն է Նախագահ Սարգսյանի հետ և նույնքան վստահ է, որ երկու երկրները պարտավորություն ունեն ապագա կառուցելու, այլ ոչ թե խոսելու միայն անցյալի մասին:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն