Ռուս-իրանական հարաբերություններում լարվածություն չկա
Հոկտեմբեր 20, 2010թ. 16:53
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին երեքշաբթի` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի ըբդունման արարողության ժամանակ հայտարարել է, որ լարվածություն գոյություն չունի ռուս-իրանական հարաբերություններում:
<Ռուս-իրանական հարաբերությունները լարված չեն, և երկրների շահերն են, որ կանխորոշում են քաղաքական կապերը>,- ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք Չավեսի այցը բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ` նշել է, որ այն կարող է ազդեցություն ունենալ, սակայն այցի նպատակը դա չի հանդիսանում:
ArmAr.am












