Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին անդրադարձը
Կարծր դիրքորոշում` ոչ միայն Արցախի ու Նախիջեւանի, այլեւ Արեւմտյան Հայաստանի ու Ջավախքի մասով
Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին անդրադարձը` հայ-ադրբեջանական խնդիրներին եւ պատմությանն առնչվող, որտեղ ՀՀ ղեկավարը խոսում է հազարամյակների պատմություն ունեցող հայկական լեզվից, տարածքներից եւ արժեքներից, երբ թյուրք-ադրբեջանցի տերմինն անգամ չկար…
Ավելի կարծր է դարձել ՀՀ տեսակետը նաև Արցախի հարցում, ակնկալում ենք նույնը նաև Նախիջևանի հարցում:
Մենք ժամանակին ողջունեցինք նաեւ ՀՀ նախագահի հայկական տեսակի` հայ գենի կարեւորումը` անկախ կրոնական, քաղաքական, բնակության վայրի կամ այլ պատկանելությունից:
Հայ Արիական Միաբանությունը հույս է հայտնում, որ ՀՀ իշխանությոնները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այսօրինակ դիրքորոշում կորդեգրեն նաեւ Արեւմտյան Հայաստանի (հայ-թուրքական հարաբերությունների ու պատմության) եւ Ջավախքի (հայ-վրացական-հարաբերությունների ու պատմության) առումով:
Հայ արիները, հայ ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում հայկականության վերազարթոնքին եւ պատրաստակամ են բոլոր ուժերը ներդնելու համահայկական արդարության հաղթանակի եւ համահայկական խնդիրների վերջնական լուծման համար` վասն եւ ի փառս Հայի ու Հայքի:
Բարի վերադարձ Հայ Աստվածներին:
Հայ Արիական Միաբանության Գերագույն խորհուրդ
ArmAr.am












