Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Խոսել են արցախյան հիմնախնդրի շուրջ

Հոկտեմբեր 21, 2010թ. 17:27

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Երեւանում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի անցկացումը եւ ընդգծեց, որ այն լավ հնարավորություն ընձեռեց Եվրոպայում ժողովրդավարության զարգացման շուրջ  կարծիքների փոխանակման համար:

Իր հերթին Թորբյորն Յագլանդը նշելով, որ Հայաստանը կանգնած է «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի ակունքներում,  շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին բարձր մակարդակով ֆորումը կազմակերպելու համար:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց Եվրոպայի Խորհրդի բարեփոխման գործընթացին` նշելով, որ դա անհրաժեշտ է կազմակերպության գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` ընդգծելով, որ  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ  զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ հիմնահարցն այլ հարթակներ տեղափոխելը վնաս կհասցնի ընթացող բանակցային գործընթացին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն