Խրիմյան Հայրիկի 190-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Հոկտեմբեր 21, 2010թ. 17:11
Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 190-րդ տարեդարձին նվիրված Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:
Վաղը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀՀ ԳԱԱ-ի համատեղ նախաձեռնությամբ ԳԱԱ շենքում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Խրիմյան Հայրիկի հոբելյանին:
Կիրակի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հավարտ Սբ. Պատարագի Խրիմյան Հայրիկի շիրմի առջև տեղի կունենա հոգեհանգստայն կարգ: Այս մասին տեղեկացրին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:












